«Ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը»,- ասում է Թորոսյան Արսենը:
Փաստորեն, ըստ Թորոսյան Արսենի, ամենաուժեղ պետությունում եկեղեցի չպետք է կամ համարյա չպետք է լինի:
Եկեք խոսենք փաստերով:
Աշխարհի ամենաուժեղների շարքում են G7-ի պետությունները:
ԱՄՆ-ի բանակում պետական աշխատավարձով իրենց ծառայությունն են իրականացնում շուրջ 3000 հոգևորական, իսկ ԱՄՆ զինվորականի երդմնակալությունը սկսվում է «Աստված ինձ օգնական» բառերով:
Կանադայի բնակչության շուրջ 72 %-ն իրեն հավատացյալ է համարում (կաթոլիկ կամ բողոքական) և միայն 16 %-ը` աթեիստ:
Նույնը Ֆրանսիայի պարագայում` ֆրանսիացիների շուրջ
70 %-ը քրիստոնյա են, աթեիստների քանակը չնչին է:
Համարյա նույն պատկերն է Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում:
Ճապոնիայում հավատացյալների քանակը շատ մեծ է` ընդհանուր բնակչության շուրջ 96 %-ը, իսկ Իտալիայում անհնար է թերագնահատել հավատքի դերն ու նշանակությունը:
Բացի G7-ի պետություններից, ուժեղ են համարվում Ռուսաստանն ու Չինաստանը:
Ռուսների հոգևոր առաջնորդ Կիրիլը պետության ղեկավարների թվում է:
2001թ. Չինաստանի ղեկավար և հիմնական գաղափարախոս Ցզյան Ցզեմինը հայտարարեց, որ «սոցիալիզմի ժամանակաշրջանում կրոնը պետք է կրի զանգվածային և երկարաժամկետ բնույթ»:
Սրանք են աշխարհի ամենաուժեղ պետությունները:
Ստացվում է, որ ասելով «ուժեղ պետություն», Թորոսյան Արսենը նկատի ունի ... ԽՍՀՄ-ը, որտեղ կրոնը համարյա արգելված էր:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Հ.Գ.
Թորոսյան Արսենին հիշեցնեմ, որ ԽՍՀՄ-ում կրոնից բացի նաև սեքս չկար: